• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Չի կարելի պատկերացնել Անգլիայի հավաքականն առանց Բելինգեմի»

Հոդվածներ

Կուրտուա. «Չի կարելի պատկերացնել Անգլիայի հավաքականն առանց Բելինգեմի»
18.10.2025
627 0

Տիբո Կուրտուան վստահ է, որ Ջուդ Բելինգեմը պետք է Անգլիայի հավաքականի կազմում մասնակցի ԱԱ 2026-ին։ 

«Ռեալի» կիսապաշտպանը հավաքական չէր հրավիրվել վերջին դադարի ժամանակ։ 

«Չի կարելի պատկերացնել Անգլիայի հավաքականն առանց Ջուդի։ Նա անկասկած պետք է լինի հավաքականի կազմում։ Նա պետք է խաղա։ Վերջին շրջանում նա խաղային պրակտիկա չի ունեցել, ուստի թե՛ «Ռեալի» և թե՛ հավաքականի համար կարևոր է, որ նա պատշաճ ֆիզիկական որակի հասնի։ Մեզ մի քանի բարդ հանդիպումներ են սպասվում, և ես հուսով եմ, որ նա կկարողանա օգնել մեզ, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է։ Նա մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։

Տեղյակ չեմ, արդյոք Տուխելը զանգահարել է նրան, թե ոչ, բայց վստահ եմ, որ արդեն նոյեմբերին նա կլինի հավաքականի կազմում։ Անգլիային պետք է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին է Ջուդը». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am