Հոդվածներ

Ֆերլան Մենդին մասամբ կվերսկսի մարզումները թիմի հետ
13.10.2025
411 0

Ֆերլան Մենդին շուտով կվերսկսի մարզվել թիմի հետ։ 

The Athletic-ի տվյալներով, այս շաբաթ ֆրանսիացի պաշտպանը մոտ կես ամիս դադարից հետո կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին։

Մենդին ապրիլի 26-ին կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում ազդրի մկանի վնասվածք էր ստացել ու 4 օր անց վիրահատվել։ Սպասվում էր, որ նա բաց կթողնի մոտ 10-12 շաբաթ։

Այժմ 30-ամյա ֆուտբոլիստը աստիճանաբար է ավելացնելու ծանրաբեռնվածությունը, որպեսզի խուսափի նոր խնդիրներից։

Los Merengues, Realmadrid.am