Հոդվածներ

Զիդանը գնահատել է Կառլո Անչելոտիի մարզչական որակները
13.10.2025
717 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է Կառլո Անչելոտիի մարզչական որակները։

«Հին ընկեր, որը կարևոր դեր է խաղացել իմ կարիերայում։ Հիանալի մարզիչ է, որովհետև կարողանում է լսել խաղացողներին։ Յուրաքանչյուր մարզիչ ունի իր առանձնահատկությունները, և յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ բան սովորել։ Կառլոն միշտ լսում էր իր ֆուտբոլիստներին։ Կարծում եմ՝ ֆուտբոլի հանդեպ կիրքն ամենակարևոր հատկությունն է մարզչի համար։ Պետք է կարողանալ փոխանցել խաղացողներին այն, ինչ զգում ես ներսում։

Եթե ունես կիրք, ապա միշտ կիսում ես այն ուրիշների հետ։ Մարզիչը շատ կարևոր անձ է, նա կազմում է թիմի հաջողության 80 տոկոսը։ Եթե մարզիչը լուրջ է, ապա ֆուտբոլիստներն էլ կլինեն լուրջ։ Կարևոր է փոխանցել ճիշտ էներգիա։ Ես փորձում էի թիմի մեջ սերմանել բացարձակ վստահություն», — փոխանցում է Զիդանի խոսքերը Sempre Milan-ը։

Fanat, Realmadrid.am