Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մբապեն երեք գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի «Կայրաթի» դեմ արտագնա խաղում և օգնել է «Արքայական ակումբին» տոնել խոշոր հաշվով հաղթանակ՝ 5:0։ Այդ երեկո նաև աչքի են ընկել Էդուարդո Կամավինգան և Բրահիմ Դիասը։
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար անցկացված քվեարկության արդյունքում Մբապեն առաջ է անցել նորվեգացի Էռլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), որը երկու գոլ էր խփել «Մոնակոյին» (2:2), «Բուդյո-Գլիմտից» Յենս Պետեր Հաուգեից, որը դուբլ էր ձևակերպել «Տոտենհեմի» հետ խաղում (2:2), և դանիացի Ռասմուս Հոյլունդից («Նապոլի»), որը երկու գոլ էր հեղինակել պորտուգալական «Սպորտինգի» դեմ խաղում (2:1)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն