Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Երեք ամիս անց մենք ավելի լավ ենք խաղալու»
17.09.2025
943 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մարսելի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը․

«Ինձ դուր եկավ մեր առաջին խաղակեսի ֆուտբոլը։ Մենք շատ պահեր ստեղծեցինք հակառակորդի դարպասի մոտ, ընդհանուր առմամբ շատ լավ էինք խաղում, միայն գոլն էր պակասում։ Մենք վստահ էինք մեր ուժերի վրա, սակայն երկրորդ խաղակեսում արդեն նույն տեմպով չխաղացինք։

Այսօր ես չափազանց ակտիվ էի խաղի ժամանա՞ կ, այո, ես ապրում եմ յուրաքանչյուր հանդիպում ամբողջությամբ այնպես, կարծես այն վերջինն է (ծիծաղում է)։

Իմ շնորհանդեսի ժամանակ ասացի, որ ցանկանում եմ, որպեսզի մեր երկրպագուները հպարտանան մեզնով։ Եվ կարծում եմ՝ մենք աստիճանաբար շարժվում ենք այդ ուղղությամբ։ Անկասկած, երեք ամիս անց մենք ավելի լավ կխաղանք, քան հիմա»։

«Մենք կարող էինք խուսափել կարմիր քարտից, այն ազդեց խաղի ընթացքի վրա։ Այս թեման մեզ հարկավոր է քննարկել։ Այնուամենայնիվ, նույնիսկ տասը հոգով ես չզգացի, որ թիմը ցանկանում էր պարզապես դիմանալ։ Փոխարենը մենք բարելավեցինք մեր պրեսինգը և գնդակի վերահսկողությունը։ Կարվախալի հեռացումից հետո մենք ցուցաբերեցինք հասունություն և ընդհանրապես չտուժեցինք»։

«Ինչու Վինիսիուսը սկսեց խաղը պահեստայինների նստարանի՞ն։ Յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա խաղալու։ Ամեն ֆուտբոլիստ մեզ համար կարևոր է՝ հաշվի առնելով հագեցած օրացույցը։ Ոչ ոք չպետք է նեղանա, որ նստեցվել է պահեստայինների նստարանին։ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Մաստանտուոնոն, Գյուլերը, Գոնսալոն, Բրահիմը… բոլորը խաղանալու են, և նրանք մեզ բոլորիս անհրաժեշտ են։

Կխոսե՞մ ես Վինիսիուսի հետ։ Անձնական զրույցները մնում են անձնական։ Նա հրաշալի հանդես եկավ, երբ մտավ խաղադաշտ»։

«Գյուլերի սխա՞լը։ Արդան լավ սկսեց հանդիպումը, բայց հետո սկսեց չափազանց շատ դիպչել գնդակին։ Բայց ես շատ հանգիստ եմ նրա հանդեպ, նա դեռ սովորում է և առաջադիմում։ Ժամանակի ընթացքում նա կդառնա ավելի լավը։ Նույնը վերաբերում է նաև Մաստանտուոնոյին։ Նրանց անհրաժեշտ է շարունակել խաղալ, որպեսզի զարգանան»։

«Կարծում եմ՝ Տրենտի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, որքան մեզ սկզբում թվաց։ Բայց մենք պետք է սպասենք»։

«Բելինգեմը և Կամավինգան կկարողանան մասնակցել «Էսպանյոլի» դեմ խաղին (20.09, 18:15)»։

«Կարո՞ղ ենք վերադառնալ երեք կենտրոնական պաշտպաններով սխեմային։ Այո, նման հնարավորություն ունենք։ Մեր կազմում ունենք ունիվերսալ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են միաժամանակ կատարել բազմաթիվ դերեր։ Հիմա պետք է մտածել, թե ինչը մեզ համար կլինի լավագույնը»։

«Նասրին ասել է, որ երկրորդ 11-մետրանոցը չպետք է նշանակվեր, քանի որ այդ դրվագում «Մարսելի» խաղացողը ձեռքով չէր խաղացե՞լ։ Դա նրա կարծիքն է»։

«Ինչու սկզբում Բրահիմի փոխարինումը չկատարվե՞ց։ Մեզ մոտ մնացել էր ընդամենը 2 տեղ՝ փոխարինման համար, և ես չէի ուզում կորցնել դրանցից որևէ մեկը, քանի որ Վինիսիուսը նույնպես պետք է մտներ խաղադաշտ, բայց նրան դեռ մի փոքր ժամանակ էր պետք տաքանալու համար։ Այդ պատճառով էլ ես խնդրեցի Բրահիմին մի քանի րոպե սպասել»։

«Այսօր Ասենսիոն լավ հանդես եկավ։ Մեզ հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ լուծումներ գտնելուն՝ հաշվի առնելով վնասվածքները»։