Դավիդ Ալաբան հայտարարել է, որ ցանկություն չի ունեցել այս ամռանը «Ռեալից» հեռանալու։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ «Արքայական» ակումբը մտադրություն է ունեցել խզել պայմանագիրը ավստրիացու հետ, որպեսզի կարգավորի աշխատավարձային բալանսը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչ 2026 թվականը։
«Ես բավական երկար ժամանակ է, ինչ ֆուտբոլում եմ։ Խոսակցությունները ուղղակի բիզնեսի մի մասն են։ Ես նման բաների վրա երկար չեմ կենտրոնանում։ Երկար եմ ծիծաղել, քանի որ այդ ամենը լիովին հեռու էր իրականությունից։
Այժմ ես ինձ շատ լավ եմ զգում։ Վերջին շրջանում ինձ մոտ մեծ առաջընթաց է նկատվում։ Կարծում եմ, որ կարող էին 90 րոպե խաղալ հավաքականի կազմում, բայց չգիտեմ, արդյո՞ք դա իմաստ ուներ, թե՝ ո ոչ։
Տեսնենք, թե ինչպես կզգամ ինձ առաջիկա խաղերին, բայց իմ նմատակն է լինել խաղադաշտում և օգնել թիմին». նշել է Ալաբան։
Los Mernegues, Realmadrid.am
Հայերեն