• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարերաս․ «Ունեինք նպատակ՝ հաղթել առաջին երեք խաղերում, և դա ստացվեց»

Հոդվածներ

Կարերաս․ «Ունեինք նպատակ՝ հաղթել առաջին երեք խաղերում, և դա ստացվեց»
31.08.2025
990 0

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասը «Սանտիագո Բեռնաբեուում»՝ «Մալյորկայի» դեմ հաղթանակից հետո (2:1) հարցազրույց է տվել Realmadrid TV-ին։ 

«Ամենակարևորը թիմի հաղթանակն է։ Ունեինք նպատակ՝ հաղթել առաջին երեք խաղերում, և դա ստացվեց։ Շատ երջանիկ ենք»։

Երկու գոլ մեկ րոպեում

«Արդեն այստեղ սկսում են այն գիշերները, որոնց մասին երազում էինք, բայց ամենակարևորը երեք միավորն էին»։

Փրկած գոլը

«Խոստացել էի այն օրվանից, երբ պայմանագիր ստորագրեցի այստեղ՝ ամեն ինչ տալ թիմի համար։ Դա փոքր ներդրում է, որ կարող եմ անել։ Դրա համար էլ այստեղ եմ»։

Հարմարվելը

«Սա ընկերների շնորհիվ է։ Առաջին իսկ օրվանից զարմանալիորեն լավ ընդունեցին, ինձ համարում եմ տանը։ Ոչ մի բողոք չունեմ։ Շարունակում ենք աշխատել, որպեսզի սա լինի լավ տարի»։

Վերլուծություն

«Միջմրցաշրջանը կարճ էր, և մենք՝ շատ նոր ֆուտբոլիստներ, պետք է արագ հարմարվենք։ Կարծում եմ՝ հիանալի ենք անում ամեն ինչ, և սա գեղեցիկ տարի է լինելու»։


Ամենակարդացված