Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն խնդրել է իր գործակալներին նոր ակումբ գտնել այս ամռանը։
The Athletic-ի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» վինգերը դիմել է իր ներկայացուցիչներ Պինի Զահավիին և Կիա Ջուրաբչիանին, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները՝ չնայած այն բանին, որ բրազիլացու շրջապատը հայտարարում էր, թե նա ցանկանում է մնալ Մադրիդում։
Մինչև այս Ռոդրիգոն լուրջ մտածել է «Ռեալից» հեռանալու մասին, սակայն նրանով հետաքրքրված ակումբները եզրակացրել են, որ վինգերը լիարժեք վստահ չէ իր որոշման մեջ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն