Հոդվածներ

Ալոնսոյին հիացրել են Մբապեի գործողությունները
12.08.2025
1085 0

«Լեգանեսի» հետ ընկերական հանդիպման ժամանակ  Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն զարմացրեց բոլորին։ Ֆրանսիացին ցուցադրեց մի կողմ, որը նախկինում հազվադեպ էր տեսանելի՝ գերազանց պաշտպանական գործողություններ։

Պահեստայինների նստարանին գտնվող Խաբի Ալոնսոն չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Defensa Central-ի հաղորդմամբ՝ մարզիչն իր օգնականներին ասել է. «Նա երբեք այսպես պրեսինգի չէր ենթարկում»։

Մբապեն ամբողջ խաղի ընթացքում վազում էր ու ճնշում մրցակցին։ Նա փորձում էր խափանել հակագրոհները և ինտենսիվորեն փակել փոխանցման ուղիները։ Այսպիսի պահվածք Մբապեին բնորոշ չէր նախորդ մրցաշրջաններում՝ ո՛չ ՊՍԺ-ում, ո՛չ էլ «Ռեալում» առաջին տարում։

Նրա պաշտպանական ջանքերը այնքան տեսանելի էին, որ նույնիսկ մարզադաշտում գտնվող հանդիսատեսներն էին ծափահարում։ Մարզչական շտաբը հիացած էր ֆրանսիացու աշխատանքով։

Խաբի Ալոնսոն ցանկանում է, որ «Ռեալը» լինի ավելի կոմպակտ և կայուն։ Դրա համար նա պահանջում է, որ իր հարձակվողները լինեն առաջին պաշտպանները։ Ե՛վ Մբապեն, և՛ Վինիսիուսը պետք է գլխավորեն բարձր պրեսինգը։ Եթե նրանք աշխատում են, թիմը ձեռք է բերում վստահություն և դաշտում շահում է թանկարժեք տարածքներ։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» մրցակցին հաղթել էր խոշոր՝ 4-1 հաշվով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված