Հոդվածներ

«ՊՍԺ»-ն հետևում է Ռոդրիգոյի շուրջ ծավալվող իրադարձություններին
24.07.2025
847 0

Ռոդրիգոն հայտնվել է «ՊՍԺ»-ի ուշադրության կենտրոնում։ 

Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, փարիզյան ակումբը ուշադիր հետևում է բրազիլացու շուրջ ծավալվող իրադարձություններին։ «ՊՍԺ»-ն փնտրում նոր տաղանդավոր վինգեր։ Նրանց քայլերը կախված կլինեն շուկայում եղած տարբերակներից։

Պլետենբերգը նաև հերքել է Ռոդրիգոյի նկատմամբ «Տոտենհեմի» ունեցած հետաքրքրվածության մասին լուրը։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 30 հանդիպման և դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված