Հոդվածներ

Ալոնսոն մարզման ընթացքում սաստել է Ռյուդիգերին
01.07.2025
2261 0

Մադրիդի «Ռեալի»՝ Աշխարհի ակումբային առաջնության՝ «Յուվենտուսի» դեմ պատրաստության մարզման ընթացքում Անտոնիո Ռյուդիգերը կատակով հարվածում էր Ռոդրիգոյին, իսկ Էդուարդո Կամավինգան բռնել էր վերջինիս ձեռքերը։

Զվարճալի իրավիճակը կարճ տևեց. Խաբի Ալոնսոն անմիջապես միջամտեց և կոշտ կերպով սաստեց պաշտպանին. 

«Բավակա՛ն է զվարճանալ, կենտրոնացե՛ք խաղի վրա»։

«Ռեալի» համար սա ընդամենը հերթական խաղը չէ. խաղադաշտում դրված է ոչ միայն հաջորդ փուլ դուրս գալը, այլ նաև ակումբի գերիշխանության շարունակությունը միջազգային մակարդակով։

Թեև Ռյուդիգերի պահվածքը թվում էր զվարճալի, Ալոնսոյի արձագանքը հստակ ցույց տվեց, որ նա չափազանց լուրջ է մոտենում նախապատրաստությանը։ Ոչ մի շեղում՝ միայն ֆուտբոլ:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված