Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեծ ջանասիրությամբ աշխատել է վնասվածքից վերականգնվելու ուղղությամբ, հայտնում է լրագրող Ալվարո Էստեբանը։
Նրա տվյալներով՝ վերջին օրերին ֆրանսիացին Վալդեբեբասի բազայում անցկացրել է գրեթե 5 ժամ։
El Partidazo de COPE-ը պնդում է, որ աշխարհի չեմպիոնն այսօր Մադրիդում դեռ մեկ մարզում կանցկացնի, որից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա և միայն երեկոյան կհասնի երկիր, որտեղ վաղը կմիանա թիմակիցներին և կմասնակցի համատեղ մարզմանը։
Եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն