Հոդվածներ

«Ռեալում» զարմացել են Յամալի խոսքերից
25.10.2025
1222 0

Մադրիդի «Ռեալում» զարմացել են «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խոսքերից, որը «Էլ Կլասիկոյից» առաջ հայտարարել է, թե «Արքայական» ակումբը խարդախում է և բողոքում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալում» կարծում են, որ 18-ամյա ֆուտբոլիստը վատ թիմակից է, որի վարքը խաղադաշտից դուրս հոգնեցուցիչ է մադրիդյան թիմի ֆուտբոլիստների համար։ Նրանք համոզված են, որ Յամալը չի հետևում պրոֆեսիոնալ մարզիկներին պարտադիր հիմնական կանոններին։

Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» հարձակվողի խոսքերը «Ռեալի» խաղացողներին տվել են լրացուցիչ մոտիվացիա առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ։

Իսպանիայի առաջնության ինը տուրերից հետո «Ռեալը» ունի 24 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը, իսկ «Բարսելոնան» 22 միավորով երկրորդ տեղում է։

Fanat, Realmadrid.am