Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Ջորջո Արմանի
05.09.2025
764 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես ցավում են Ջորջո Արմանիի մահվան կապակցությամբ, որը 2008 թվականից ի վեր «Օլիմպիա Միլանո» բասկետբոլային ակումբի սեփականատերն էր և նորաձևության պատմության ամենակարևոր ու խորհրդանշական դեմքերից մեկը։

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր ցավակցությունն ու կարեկցանքը հայտնել նրա ընտանիքին, բոլոր սիրելիներին, նրա ակումբին և բոլոր երկրպագուներին։

Ջորջո Արմանիի ղեկավարությամբ «Օլիմպիա Միլանոն» նվաճել է Իտալիայի առաջնության 6 տիտղոս, Իտալիայի 4 գավաթ և Իտալիայի 5 սուպերգավաթ։

Նա կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում։ Հանգչիր խաղաղությամբ։