• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կա ակումբ, որը պատրաստ է վճարել Ռոդրիգոյի աշխատավարձը վարձակալության պարագայում

Հոդվածներ

Կա ակումբ, որը պատրաստ է վճարել Ռոդրիգոյի աշխատավարձը վարձակալության պարագայում
22.08.2025
1573 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վարձավճարով «Տոտենհեմ» ուղարկել վինգեր Ռոդրիգո Գոեսին։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է ամբողջությամբ կրել բրազիլացի ֆուտբոլիստի աշխատավարձի վճարման պարտականությունը վարձակալության ամբողջ ընթացքում։

Աղբյուրի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է, թե արդյոք հնարավոր գործարքում կներառվի «Տոտենհեմի» կողմից ֆուտբոլիստի գնելու կետը։ Ընդգծվում է, որ «Ռեալում» լավ գիտակցում են՝ քիչ հավանական է, որ որևէ ակումբ պատրաստ լինի 100 մլն եվրո վճարել Ռոդրիգոյի համար:

Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում բրազիլացին մասնակցել է 54 խաղի՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 մլն եվրո։

Fanat, Realmadrid.am