Հոդվածներ

«Բենֆիկան» ցանկանում է վարձակալել Բրահիմ Դիասին
03.08.2025
895 0

Բրահիմ Դիասը կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայի» կազմում։

Record-ի փոխանցմամբ, պորտուգալական ակումբը իր ուշադրությունը թեքել է Բրահիմի ուղղությամբ այն բանից հետո, երբ չստացվեց իրականացնել Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը։

Լիսաբոնյան ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ, որին խաղաժամանակ է անհրաժեշտ ԱԱ 2026-ից առաջ։ 

Լա Լիգայի նախորդ խաղարկությունում Բրահիմ մասնակցել է 31 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am