• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մբապեն առավելագույնս մոտեցել է Ռոնալդուի ռեկորդին` «Ռեալում»

Լուրեր

Մբապեն առավելագույնս մոտեցել է Ռոնալդուի ռեկորդին` «Ռեալում»
18.12.2025
704 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խփեց իր 58-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ 2025 թվականին: 26–ամյա հարձակվողը դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի՝ «Տալավերա դե լա Ռեյնայի» դեմ խաղում (3:2):

Այսպիսով, Մբապեն մինչև մեկ գոլի է հասցրել իր հետ մնալը Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդից՝ օրացուցային տարվա ընթացքում «Ռեալ Մադրիդի» կազմում խփած գոլերի քանակով: 2013 թվականին պորտուգալացին խփել էր 59 գոլ:

Մինչև 2025 թվականի ավարտը «Ռեալ Մադրիդը» պետք է անցկացնի ևս մեկ հանդիպում՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում մրցելով «Սևիլիայի» հետ:

Մբապեն «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2024 թվականից: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է բոլոր մրցաշարերի 26 հանդիպման, որոնցում իր հաշվին գրանցել է 29 գոլ և չորս արդյունավետ փոխանցում: