Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ հանդիպման արդյունքները։ Նախօրեին կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով։
«Արքայական ակումբի» համար սա Իսպանիայի առաջնության վերջին երեք խաղերում արդեն երրորդ ոչ-ոքին է։
Մբապեն սոցիալական ցանցերում գրել է. «Սա այն արդյունքը չէր, որին մենք ուզում էինք հասնել այսօր երեկոյան։
Բայց Լա Լիգան շարունակվում է, մրցաշրջանը շատ երկար է։ Մենք պետք է փոխենք դինամիկան և ցույց տանք, թե ով ենք մենք որպես թիմ»։
Այս պահի դրությամբ «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։
Հայերեն