«Բորնմութի» ֆուտբոլային նախագծերի ղեկավար Տիագու Պինտուն վստահ է, որ Հաուսենը ունակ է նվաճել ոսկե գնդակը։
«Նա միակ պաշտպանն է, ով կարող է նվաճել ոսկե գնդակը։ Ահա, թե ինչ եմ ես մտածում Դին Հաուսեի մասին։
Եթե մարզիչը մի օր որոշի նրան օգտագործել կիսապաշտպանությունում, ապա նա կլինի աշխարհի ուժեղագույն կիսապաշտպաններից մեկը։
Իրաոլան խաղերի նախորդ օրը անցկացվող մարզումների ժամանակ սովորաբար փորձարկում էր ֆուտբոլիստների եզրափակումները, և Հաուսենը լավագույններից մեկն էր։ Ֆուտբոլը նրա արյան մեջ է։ Նա լավ է ամեն ինչում։
Բայց պետք չէ սպասել, որ նա կես տարում «կուտի» «Ռեալը»։ Դա մեծագույն ակումբ է։ Նրան ժամանակ է պետք սովորելու և աճելու համար։
Դինը կարող է խաղալ թե՛ աջ, թե՛ ձախ ոտքերով, բարձրահասակ է, խփում է գոլեր, հիանալի տեխնիկա ունի։ Ես պնդում եմ իմ այն միտքը, որ նա միակ կենտրոնական պաշտպանն է, ով կարող է նվաճել ոսկե գնդակը». նշել է Պինտուն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն