Հոդվածներ

Վերջին մարզումը՝ «Բետիսի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)
04.01.2026
268 0

Խաբի Ալոնսոյի սաները «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացնեն 2026 թվականի իրենց առաջին խաղը (կիրակի, ժամը 19:15-ին):

Թիմը մարզվեց «Ռեալ Մադրիդ Սիթիում» և ավարտեց վերջին նախապատրաստական մարզումը՝ Լա Լիգայի 18-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղից առաջ։

Մարզումային փուլը մեկնարկեց մարզասրահում վարժանքներով: Խաղադաշտում ֆուտբոլիստները կատարեցին հոդերի շարժունակության վարժություններ և բաժանվեցին խմբերի («ռոնդո»): Այնուհետև նրանք իրականացրեցին համակցված գործողություններ և աշխատանք ստանդարտ դիրքերի վրա: Մարզումն ավարտվեց փոքր չափսերի խաղադաշտում անցկացված երկկողմանի խաղով:

Տրենտը շարունակում է ապաքինումը և միայնակ աշխատել է խոտածածկի վրա, մինչդեռ Միլիտաոն և Մբապեն շարունակում են իրենց վերականգնողական գործընթացները: Հաուսենը մարզվել է մարզասրահում: