Իսպանիայի առաջնության 18–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բետիսի» հետ (04.01.2026, 19:15):
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին: Վաղը ցանկանում ենք ցուցադրել լավ խաղ և հաղթել»:
«Ռոդրիգոն կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում: Նա լավ մարզավիճակում է, քանի որ վերջին 4 խաղերից 3-ը հիանալի է անցկացրել: Մենք ունենք մի քանի տարբերակ` վնասվածք ստացած Մբապեին փոխարինելու համար, և Ռոդրիգոն նրանցից մեկն է»:
«Աշխարհի ակումբային առաջնությունում մենք այլ կերպ էինք խաղում Մբապեի բացակայության պատճառով։ Արդյոք նորից կկիրառե՞մ այդ սխեման: Մենք ունեինք այլ ֆուտբոլիստներ, ուստի պետք է լինեինք ճկուն: Կարծում եմ՝ մենք մեզ լավ դրսևորեցինք այդ մրցաշարում:
Իհարկե, Կիլիանը գրեթե չխաղաց ԱԱ-ում, բայց տեսեք, թե ինչպես նա սկսեց դրսևորել իրեն դաշտում և օգնել թիմին շարք վերադառնալուց հետո: Այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում, որ մեր ֆուտբոլիստները շարքից դուրս մնան վնասվածքների պատճառով:
Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Մբապեն վերադառնա որքան հնարավոր է շուտ: Հուսով եմ՝ նա պատրաստ կլինի Իսպանիայի սուպերգավաթին»:
«Ձմեռային տրանսֆերային շուկա՞: Մենք միշտ պետք է զգոն լինենք: Գոհ ենք մեր ներկայիս կազմից, բայց միշտ հետևում ենք շուկային և ձգտում ենք բարելավել թիմը:
«Մադրիդին» պակասում եմ ե՞ս՝ որպես ֆուտբոլիստ դաշտում: Ես շատ գոհ եմ իմ խաղացողներից: Աշխատում եմ այն ֆուտբոլիստների հետ, որոնք ունեմ իմ տրամադրության տակ, և իմ խնդիրն է զարգացնել նրանց: Լինում են և՛ վատ, և՛ լավ ժամանակներ, ուստի մենք միշտ պետք է կենտրոնացած լինենք կատարելագործվելու համար»:
«Էնդրիկի վարձակալությունը «Լիոնո՞ւմ»: Նրան անհրաժեշտ է կանոնավոր խաղաժամանակ ստանալ, չէ՞ որ նա Եվրոպա է եկել Բրազիլիայից: Նրա տեղափոխությունը «Լիոն» լավ միջնաժամկետ լուծում է: Շատ ֆուտբոլիստներ են գնացել վարձակալության, իսկ ավելի ուշ վերադարձել «Մադրիդ»: Ֆրանսիայում Էնդրիկը մշտական պրակտիկա կունենա, և հուսով եմ՝ դա կօգնի նրան զարգանալ»:
«Վինիսիուսը երջանիկ է: Սուրբծննդյան արձակուրդները օգուտ տվեցին բոլորիս, քանի որ դրանք թույլ տվեցին վերալիցքավորվել մրցաշրջանի լարված առաջին ամիսներից հետո: Հիմա մենք ցանկանում ենք փոխանցել այդ էներգիան»:
«Հաուսենը թեթև սալջարդ ունի: Մենք չենք ռիսկի ենթարկի նրա առողջությունը: Դինի վիճակը կգնահատենք վաղը»:
«Դժվա՞ր է աշխատել «Մադրիդի» ղեկին: Հեշտ է մարզել այնպիսի խաղացողների, ովքեր շատ մոտիվացված են և ձգտում են հաղթանակների»:
Հայերեն