Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գաել Կլիշին նշանակվել է «Կանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մասնագետի հետ կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։
2024 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ներդրումային կազմակերպությունը ձեռք է բերել «Կանի» բաժնետոմսերի 80 տոկոսը։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կլիշին հանդես է եկել «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Իստանբուլ Բաշաքշեհիրում» և «Սերվետում»։ Նախկին ֆուտբոլիստը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։
«Կանը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն